Գործազրկության աննախադեպ աճ ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i124647-Գործազրկության_աննախադեպ_աճ_ԱՄՆ_ում
Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի անխոհեմությունն ու անգործությունն ԱՄՆ-ում գործազրկության աննախադեպ աճի պատճառ են դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 04:33 Asia/Tehran
  • Գործազրկության աննախադեպ աճ ԱՄՆ-ում

Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի անխոհեմությունն ու անգործությունն ԱՄՆ-ում գործազրկության աննախադեպ աճի պատճառ են դարձել:

Կիրակի օրը Բեռնի Սանդերսը Թվիթերում քննադատել է ԱՄՆ-ի գործազրկության աննախադեպ աճը և նախագահ Դոնալդ Թրամփի ու Սենատի հանրապետականների կողմից անտարբերությունը ճգնաժամի նկատմամբ՝ գրելով. «Այս շաբաթ ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ դիմեցին գործազրկության ապահովագրության համար, մինչդեռ Սենատի հանրապետականները   ոչինչ չեն անում օգնելու համար»:

Վերմոնտի սենատորը հավելել է, որ Թրամփի կարծիքով, ինքը գիտնակլաններից ավելի խելացի է, այլ մի «գաղտնի կառավարություն» սադրչի գործողություն է ծրագրում, որպեսզի նա չվերընտրվի նախագահի պաշտոնում:

Նոր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում հասել է 10,2 տոկոսի:

ԱՄՆ-ում սևամորթների գործազրկության մակարդակը կազմում է 14,6 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում ռասայական անհավասարությունն աճել է նաև աշխատաշուկայում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio