Գործազրկության աննախադեպ աճ ԱՄՆ-ում
Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի անխոհեմությունն ու անգործությունն ԱՄՆ-ում գործազրկության աննախադեպ աճի պատճառ են դարձել:
Կիրակի օրը Բեռնի Սանդերսը Թվիթերում քննադատել է ԱՄՆ-ի գործազրկության աննախադեպ աճը և նախագահ Դոնալդ Թրամփի ու Սենատի հանրապետականների կողմից անտարբերությունը ճգնաժամի նկատմամբ՝ գրելով. «Այս շաբաթ ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ դիմեցին գործազրկության ապահովագրության համար, մինչդեռ Սենատի հանրապետականները ոչինչ չեն անում օգնելու համար»:
Վերմոնտի սենատորը հավելել է, որ Թրամփի կարծիքով, ինքը գիտնակլաններից ավելի խելացի է, այլ մի «գաղտնի կառավարություն» սադրչի գործողություն է ծրագրում, որպեսզի նա չվերընտրվի նախագահի պաշտոնում:
Նոր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում հասել է 10,2 տոկոսի:
ԱՄՆ-ում սևամորթների գործազրկության մակարդակը կազմում է 14,6 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում ռասայական անհավասարությունն աճել է նաև աշխատաշուկայում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian