ԱՄՆ-ը ԱԽ-ում ավելի մեծ պարտություն է կրելու Իրանի դիմաց
Երեքծաբթի օրը, «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի պահանջի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նախագահի հյայտարարությունից հետո, Բաքվում Իրանի նոր դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին, Թվիթերում գրել է. «ԱՄՆ-ը ԱԽ-ում ավելի մեծ պարտություն է կրելու Իրանի դիմաց»:
Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Դիան Դջանին անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջին, հայտարարել է, որ խորհուրդը իրավունք չունի այդ ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել:
Երեքշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, վկայակոչելով Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված ԱՄՆ-ի պահանջին, Թվիթերում գրել է. «Պոմպեոյի անօրինական քայլը մեկ անգամ ևս մեկուսացրեց Միացյալ Նահանգներին»:
Նա հավելել է. «Չնայած ուրբաթ օրը Միացյալ Նահանգները թույլ չտվեց Անվտանգության խորհրդին խորհրդակցել իր ապօրինի դիմումի շշուրջ, սակայն խորհրդի անդամները երեքշաբթի օրը հայտարարել են, որ Մերձավոր Արևելքի կապակցությամբ ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian