Ռուսաստան. ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններն ապարդյուն են
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ևս մեկ բանաձև ներկայացնել:
Չորեքշաբթի օրը Միխայիլ Ուլյանովը թվիթերյան էջում գրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին արված հայտարարություններն անհիմն են և վնասում են ոչ միայն ՄԱԿ-ին այլև Ռուսաստանին:
Ուլյանովն իր թվիթերյան էջում գրել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վաղուց պետք է պետք է դադարեին:
Անվտանգության խորհրդի գործող նախագահ Դիան Ջանին ասել է, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հակադրությունը ԱՄՆ-ի պահանջին, խորհուրդն այս կապակցությամբ որևէ գործողություն չի կարող ձեռնարկել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian