Գրոսսին բարձր է գնահատել Իրան կատարած այցի արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i124773-Գրոսսին_բարձր_է_գնահատել_Իրան_կատարած_այցի_արդյունքները
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ գործակալության կողմից ստուգման գործողությունների համար Իրանի հետ համաձայնեցված ամսաթիվը մոտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 07:44 Asia/Tehran
  • Գրոսսին բարձր է գնահատել Իրան կատարած այցի արդյունքները

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ գործակալության կողմից ստուգման գործողությունների համար Իրանի հետ համաձայնեցված ամսաթիվը մոտ է:

Օգոստոսի 27-ին, Թեհրան կատարած երկօրյա այցից հետո կայացած մամուլի ասուլիսում,  անդրադառնալով Իրանի  երկու միջուկային օբյեկտներ մուտք գործելու վերաբերյալ Թեհրանի հետ կայացած համաձայնությանը,  Ռաֆայել Գրոսսին ասել է. «Մենք սովորաբար ճշգրիտ թվականը չենք հայտարարում, քանի որ դա գաղտնի տեղեկությունների մի մասն է, սակայն կարող եմ ասել, որ Իրանի հետ համաձայնության ենք եկել այս խնդրի շուրջ և այս ժամանակը շատ մոտ է»:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք վստա՞հ է, որ Իրանը կապահովի լիարժեք հասանելիությունը նշված միջուկային օբյեկտներին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շեշտել է.«Իհարկե լիովին վստահ եմ... Այդ հարցում ոչ մի սահմանափակում չի լինելու»:

ԻԻՀ-ն բազմիցս հերքել է միջուկային գաղտնի գործունեություն ունենալու մասին հնչած հայտարարությունները և շեշտել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է և շարունակվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության պայմաններում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio