ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակաիրանական նախագիծը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/world-i124784-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդում_ԱՄՆ_ի_հակաիրանական_նախագիծը_ձախողվել_է
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ բանաձևի նախագիծը ամբողջությամբ ձախողվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 13:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի  հակաիրանական նախագիծը ձախողվել է

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ բանաձևի նախագիծը ամբողջությամբ ձախողվել է»:

Ջաո Լի Ջիանը չորեքշաբթի օրը Պեկինում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մեխանիզմը ակտիվացնելու ԱՄՆ-ի առաջարկը: ԱԽ-ը այդ կապակցությամբ ոչ մի քայլ չի կատարելու»:

Նա հավելել է.«Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին ավելի վաղ ընդգծել էր, որ Պեկինը ցանկանում է մյուս կողմերի հետ միասին աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված խնդիրների քաղաքական ու դիվանագիտական լուծմանը»:

ՄԱԿ-ի ԱԽ-ը վերջերս մերժել էր նաև Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: