Ուլյանովի հեգնանքը Պոմպեոյի նկիատմամբ՝ հակաիրանական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հակադարձել է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ կառավարության անտրամաբանական մոտեցմանը:
Ուրբաթ Միխայիլ Ուլյանովը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տրամաբանությունը տարօրինակ է:
Անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից վերջերս արված թվիթերին, Ուլյանովը գրել է.«ԱՄՆ-ի տրամաբանությունը կայանում է նրանում, որ ըստ Վաշինգտոնի, Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման դեպքում, ամեն ինչ հրաշքով կփոխվի»:
Հինգշաբթի օրը Պոմպեոն թվիթերում գրել է, որ չնայած ԱԽ-ի կողմից Սպիտակ Տան հակաիրանական բանաձևի դեմ հակառակության փաստին, սեպտեմբերի 20-ի կեսգիշերին կվերականգնվեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: