Պորտլենդի քաղաքապետ. Թրամփը բռնություն է հրահրում
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդի քաղաքապետը քննադատել է ԱՄՆ նախագահի միջամտողական և լարվածություն հրահրող հայտարարությունները:
Օրեգոն նահանգի Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլլերը կոչ է արել ժողովրդին հանգիստ մնալ և խուսափել բռնությունից: Դիմելով նախագահ Դոնալդ Թրամփին, նա ասել է, որ վերջինս կամ օգնի քաղաքային իշխանություններին, կամ չկանգնի նրանց ճանապարհին:
Քննադատելով Թրամփի քաղաքական հռետորաբանությունը ՝ Ուիլերը հավելել է, որ նա պառակտում է առաջացնում և բռնություն հրագհրում: պորտլենդի քաղաքկապետը հավելել է. «Սա ռազմատենչ դիրքորոշում է և որը չի խրախուսում համագործակցությունը»:
Դոնալդ Թրամփը Պորտլենդի քաղաքապետին անվանել է անգործունակ և կոչ է արել Ազգային գվարդիայի ուժերին տեղակայել քաղաքում՝ բողոքի ցույցերը ճնշելու համար:
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ներառյալ Պորտլենդում, մայիսի 25-ից սկսած, հակառասիստական բողոքի ցուցյեր են անցկացվում՝ ոստիկանության կողմիցկիրառվող բռնությունների դեմ: Սակայն ոստռիկանությունը, Թրամփի հրահանգով, ճնշում է ցուցարարներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio