Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի նոր հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i124940-Ջորջ_Ֆլոյդի_սպանության_մեջ_մեղադրվող_ոստիկանի_նոր_հայտարարությունը
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի փաստաբանը հայտարարել է,որ Ֆլոյդը մահացել է ոչ թե իր պաշտպանյալի գործադրած բռնության, այլև մեծ քանակությամբ թմրանյութ օգտագործելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2020 14:38 Asia/Tehran

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի փաստաբանը հայտարարել է,որ Ֆլոյդը մահացել է ոչ թե իր պաշտպանյալի գործադրած բռնության, այլև մեծ քանակությամբ թմրանյութ օգտագործելու պատճառով:

Աֆրոամերիկացի Ֆորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող Դերեկ Շովինի փաստաբան Էրիկ Ջ.Նելսոնը հայտարարել է, որ Ֆլոյդը մահացել է ոչ թե իր պաշտպանյալի ծնկի սեղմումից ,այլև մեծ քանակությամբ թմրանյութ  օգտագործելու պատճառով:

Էրիկ Ջ.Նելսոնը պահանջում է անմեղ ճանաչել իր պաշտպանյալին: Փաստաբանը իր հայտարարությունը հիմնավորելու համար վկայակոչել է դատաբժշկական զեկույցին, որի համաձայն՝ Ֆլոյդի արյան մեջ ֆենտանիլ և մետամֆետամին նյութերի հետքեր են եղել: Նա նաև տառապել է սրտի հիվանդությունից և արյան բարձր ճնշումից:

Նելսոնն իր պաշտպանյալին պաշտպանելու համար անդրադարձել է ԱՄՆ-ի ոստիկանության ուսումնական վարժանքներին, ասելով, որ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանի ցուցաբերած վերաբերմունքը եղել է այդ վարժանքների ժամանակ կիրառվող մեթոդներից մեկը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio