ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հաշտության հայտարարություն են տարածել
Երկուշաբթի օրը, Միացյալ Նահանգները, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել ՝ արդարացնելով Աբու Դաբիի և Թել Ավիվի միջև հարաբերությունների կարգավորումը:
Համատեղ հայտարարության մեջ ասվում էէ, որ ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև կնքված համաձայնագիրը նոր լուծում է խնդիրների համար և նորմալ հարաբերություններ հաստատելու հնարավորություն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Աբու Դաբիի և Թել Ավիվի միջև կնքված համաձայնագրի արդյուքնում, կասեցվել է Հորդանանի արևմտյան ափի տարածքները բռնակցելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը:
Սակայն Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները, ԱՄԷ-ի հետ համաձայնագրից հետո բազմիցս հայտարարել են, որ նախագիծը միայն հետաձգվել է:
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի քայլը դատապարտվել է իսլամական շատ երկրների և Պաղեստինի դիմադրության խմբերի կողմից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian