Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը
Երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառով մի անգամ ևս հարցականի տակ դնելով ԱՄՆ-ին, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Ամերիկացիները ոչ միայն դուրս են եկել ՀԳՀԾ-ից, այլև ուրիշ երկրներին էլ արգելում են առևտուր անել Իրանի հետ»:
Լավրովը հավելել է. «ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ, նվաստանալով, Վաշինգտոնից խնդրել են իրենց բացառել Իրանի հետ առևտրի սահմանափակումներից»:
Չորեքշաբթի օրը, տեղական ժամանակով 11:00-ին, Իրանի ու «4+1» խմբի ԱԳՆ-երի տեղակալների ու գլխավոր տնօրենների մակարդակով, Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի նախագիծն ԱԽ-ում մերժվելուց հետո:
2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն միակողմանի քայլով դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: