Թրամփը Վիսկոնսինի բողոքի ցույցերը որակել է «ներքին ահաբեկչություն»
Նախագահը Վիսկոնսինում բողոքի ցույցերն ու անկարգությունները որակել է որպես ներքին ահաբեկչություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով չորեքշաբթի առավոտյանմեկնել է Վիսկոնսին և Քենոշա, չնայած նահանգի և քաղաքի պաշտոնյաների հակառակությանը, դեմոկրատներին մեղադրել է նահանգում ռասիզմի դեմ ցույցերին աջակցելու մեջ:
Թրամփը նաև քննադատել է Վիսկոնսինի պաշտոնյաներին ՝ բողոքի ակցիաները ճնշելու նպատակով դաշնային ուժեր գործուղելու իր առաջարկը մերժելու համար:
Իր համակրչների բռնություններին աջակցություն հայտնելով, ԱՄՆ նախագահը չի անդրադարձել ոստիկանների կողմից սևամորթ Ջեյքոբ Բլեյքի սպանությանը, ինչն ավելի է սրել երկրում ընթացքող հայկառասիստական բողոքի ցույցերը:
Քենոշա քաղաք Թրամփի այցի մասին հայտարարությունը զայրացրել է քաղաքի բնակիչներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian