ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում, ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/world-i125024-ԱՄՆ_ի_Պորտլենդ_քաղաքում_ցուցարարները_պահանջում_են_քաղաքապետի_հրաժարականը
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ցուցարարները պահանջում են քաղաքապետ Թեդ Ուիլերի հրաժարականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 13:26 Asia/Tehran

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ցուցարարները պահանջում են քաղաքապետ Թեդ Ուիլերի հրաժարականը:

Patriot Daily Press կայքը ցուցարարներին ահաբեկիչ անվանելով գրել է.«Երկուշաբթի առավոտյան մի խումբ ցուցարարներ հարձակվել են Պորտլենդի քաղաքապետարանի վրա, կոտրել  պատուհանները և հրկիզել  շենքի մի մասը»:

Երկուշաբթի երեկոյան, 95-րդ անընդմեջ  գիշերը,  Օրեգոն նահանգի  Պորտլենդ քաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

Ականատեսների վկայությամբ՝ երեկ Պորտլենդի քաղաքապետի ծննդյան տարեդարձն էր և բողոքարարները հրկիզելով քաղաքապետարանը և հանրահավաք կազմելով նրա բնակարանի առջև, այդպես նշել են նրա ծննդյան տարեդարձը: 

Ավելի վաղ, Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունն ասել էր.«Պորտլենդ քաղաքում ռասիսզմի դեմ բողոքողների և նախագահի կողմնակիցների միջև բախումները սրվելու դեպքում, կդիմենք նահանգային ոստիկանության օգնությանը»:

Շաբաթ երեկոյան Պորտլենդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի խումբ աջակիցներ, իրենց ավտոմեքենաներով հանրահավաք են անցկացրել ի պաշտպանություն Թրամփի, և կարճ ժամանակ անց ընդհանրվել են հակառասիստական ցույցերի մասնակիցների հետ: Հանրահավաքից հետո, լրատվամիջոցները հաղորդել են քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ հոգու սպանվելու մասին: