Չինաստանը կոչ է անում ընդդիմանալ ԱՄՆ-ի միջամտությանը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Հարավարևելյան Ասիայի երկրներին կոչ է արել ընդդիմանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ողջունել է ASEAN- ի անդամ երկրների երկխոսությունը և ԱՄՆ-ի միջամտությանը հակազդելու նրանց ջանքերն ու կոչ արել համագործակցել և հակազդել Վաշինգտոնի և ցանկացած այլ արտաքին ուժի տարածաշրջանային ազդեցությանը:
Վանգի Յին ասել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրներ Հարավչինական ծովում տարաձայնություններ են առաջացնում իրենց սեփական աշխարհաքաղաքական շահերի համար՝ նպատակ ունենալով խափանել հարևան երկրների հարաբերությունները:
Ինդոնեզիան, Մալազիան, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը; Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանմարն ու Կամբոջան ASEAN- ի անդամ են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian