ԱՄՆ-ի քաղաքապետերը քննադատել են անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու Թրամփի հրամանը
https://parstoday.ir/hy/news/world-i125087-ԱՄՆ_ի_քաղաքապետերը_քննադատել_են_անհանդարտ_քաղաքների_բյուջեները_կրճատելու_Թրամփի_հրամանը
ԱՄՆ-ի քաղաքապետերը դատապարտել են նախագահի գործադիր հրամանը՝ անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 12:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի քաղաքապետերը քննադատել  են անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու Թրամփի հրամանը

ԱՄՆ-ի քաղաքապետերը դատապարտել են նախագահի գործադիր հրամանը՝ անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու վերաբերյալ:

Ռոյթերզի  հաղորդմամբ, ԱՄՆ-ի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Վաշինգտոնի, Պորտլենդի, Սիթլի և Նյու Յորքի քաղաքապետերը հինգշաբթի օրը  դատապարտել են  Դոնալդ Թրամփի սպառնալիքը քաղաքների ֆինանսավորումը կրճատելու ֆերաբերյալ ,  այն անվանելով ԱՄՆ-ի Սահմանադրության խախտում:

ԱՄՆ-ի քաղաքապետերի համաժողովի նախագահ Թոմ Կոչրանը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թրամփի համանն անօրինական է և ոստիկանության բյուջեի կրճատմամբ, քաղաքները ավելի անապահով են դառնալու:

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատական ​​փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը Թվիթերում արած գրառման մեջ Թրամփի որոշումը «հիմար հնարք» է անվանել: