ԱՄՆ-ի քաղաքապետերը քննադատել են անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու Թրամփի հրամանը
Սեպտեմբեր 04, 2020 12:48 Asia/Tehran
ԱՄՆ-ի քաղաքապետերը դատապարտել են նախագահի գործադիր հրամանը՝ անհանդարտ քաղաքների բյուջեները կրճատելու վերաբերյալ:
Ռոյթերզի հաղորդմամբ, ԱՄՆ-ի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Վաշինգտոնի, Պորտլենդի, Սիթլի և Նյու Յորքի քաղաքապետերը հինգշաբթի օրը դատապարտել են Դոնալդ Թրամփի սպառնալիքը քաղաքների ֆինանսավորումը կրճատելու ֆերաբերյալ , այն անվանելով ԱՄՆ-ի Սահմանադրության խախտում:
ԱՄՆ-ի քաղաքապետերի համաժողովի նախագահ Թոմ Կոչրանը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թրամփի համանն անօրինական է և ոստիկանության բյուջեի կրճատմամբ, քաղաքները ավելի անապահով են դառնալու:
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը Թվիթերում արած գրառման մեջ Թրամփի որոշումը «հիմար հնարք» է անվանել:
Պիտակ