ԱՄՆ-ում պարենային օգնության համար դիմողների թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i125131-ԱՄՆ_ում_պարենային_օգնության_համար_դիմողների_թիվն_աճել_է
Կորոնավիրուսի տարածման և ԱՄՆ-ում գործազրկության կտրուկ աճի հետ մեկտեղ ավելացել է պարենային օգնության կարիք ունեցող ամերիկացիների թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 12:44 Asia/Tehran

Կորոնավիրուսի տարածման և ԱՄՆ-ում գործազրկության կտրուկ աճի հետ մեկտեղ ավելացել է պարենային օգնության կարիք ունեցող ամերիկացիների թիվը:

Հաղորդման համաձայն, Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում, հազարավոր մարդիկ հերթագրվել են սննդի օգնություն ստանալու համար: Նրանցից որոշները առաջին անգամ են դիմում սննդի օգնություն ստանալու համար: 

Կորոնավիրուսը մեծ ազդեցություն է ունեցել Կալիֆոռնիա նահանգի վրա, իսկ նահանգի եկամտաբեր զբոսաշրջության կենտրոնները փակ են: Կալիֆոռնիայում գործազրկության մակարդակը հասել է 13 տոկոսի:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 միլիոն 389 հազար 413-ի, որոնցից մահացել է 192 հազար 132 մարդ:

ԱՄՆ-ը աշխարհի առաջատար երկրներից մեկն է` կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio