ԱՄՆ-ում դադարեցվելու են հակառասիստական դասընթացները
https://parstoday.ir/hy/news/world-i125143-ԱՄՆ_ում_դադարեցվելու_են_հակառասիստական_դասընթացները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում հաստատել է ԱՄՆ-ի պահպանողականներին պատկանող Breitbart լրատվական կայքում տեղադրված հակառասիստական ուսուցումների արգելման վերաբերյալ լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 15:08 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում դադարեցվելու են հակառասիստական դասընթացները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում հաստատել է ԱՄՆ-ի պահպանողականներին պատկանող Breitbart լրատվական կայքում տեղադրված հակառասիստական ուսուցումների արգելման վերաբերյալ լուրը:

 Washington Post թերթն այսօր գրել է.«Սպիտակ տան բյուջեի և կառավարման բյուրոն կարգադրել է դադարեցնել դաշնային գործակալություններում ռասիզմի դեմ պայքարի դասընթացները»:

Սպիտակ տան բյուջեի ու կառավարման բյուրեն հայտարարել է. «Նման դասընթացներն անցկացվում են «հակաամերիկյան քարոզչության» և «պառակտման» շրջանակներում  և ֆինանսավորվում են ամերիկացիների վճարած հարկերով: 

Դա այն դեպքում, երբ վերջին ամիսներին, Միացյալ Նահանգներում ռասիստական ​​տրամադրությունները և դրանց հետևանքները գրավել են աշխարհի ժողովուրդների ուշադրությունը:

Նշենք, որ 2020 թվականի մայիսի 25-ին սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հեռո,  ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հակառասիստական ցույցեր են ընթանում:

ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը Դոնալդ Թրամի հրամանով ճնշում են ցուցարարներին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio