«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր մարտահրավերներ համաշխարհային տնտեսությանը
https://parstoday.ir/hy/news/world-i125231-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Նոր_մարտահրավերներ_համաշխարհային_տնտեսությանը
«Իշխանությունները պետք է ակտիվացնեն տնտեսությունների խթանման ջանքերը, միեւնույն ժամանակ նրանցից շատերն արդեն պատրաստ են դադարեցնել աջակցության միջոցառումները, որոնք կիրառվել են համավարակի տարածման ընթացքում»,- շեշտում են փորձագետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 06:14 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր մարտահրավերներ համաշխարհային տնտեսությանը

«Իշխանությունները պետք է ակտիվացնեն տնտեսությունների խթանման ջանքերը, միեւնույն ժամանակ նրանցից շատերն արդեն պատրաստ են դադարեցնել աջակցության միջոցառումները, որոնք կիրառվել են համավարակի տարածման ընթացքում»,- շեշտում են փորձագետները:

Մի շարք խոշոր ընկերություններ հայտարարել են սպասվող կրճատումների մասին: Նրանց թվում են ավտոմեքենաներ արտադրող «Ford Motor Co»-ն եւ «United Airlines Holdings Inc» ավիաընկերությունը:

Չինաստանում սպառողներն առաջվա պես քիչ են գումար ծախսում, իսկ երկրի խոշորագույն բանկերը հաղորդել են վերջին տասնամյակում անհույս պարտքերի մակարդակի աճի պատճառով եկամտի ամենավատ անկման մասին:

Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Ուորիք Մաքքիբինի գնահատականներով՝ կորոնավիրուսի համաճարակը, ինչպես շեշտել ենք վերեւում, մինչեւ 2025 թ. համաշխարհային տնտեսությանը կարող է 35 տրիլիոն դոլարի վնաս հասցնել:

«Անհրաժեշտ է պատվաստել բնակչության բավական մեծ մասին, նախքան տնտեսական կորուստները կսկսեն նվազել», - ասել է նա»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio