Թրամփի առևտրային համաձայնագրի վնասների բեռը դրված է ամերիկացի աշխատավորների ուսերին
ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածուն այդ երկրի նախագահին քննադատել է առևտրի ոլորտում Չինաստանի հետ համաձայնության գալու համար,ասելով,որ նա պատասխանատու է աշխատավոր խավին պարտադրված ճնշման համար
Ջո Բայդենն իր թվիթերյան միկրոբլոգում քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ գործարքներ կնքելու հարցում իր հմտություններով պարծենալու համար, նշել է.«Թրամփը պատասխանատու է աշխատավոր խավին պարտադրված ճնշումների համար»:
Թվիթերյան մեկ այլ գրառման մեջ, Բայդենը նշելով,որ ԱՄՆ-ն ստեղծել է միջին խավ և այդ խավի համար արհմիություններ, գրել է.«Թրամփը դա չի հասկանում և ամերիկացիներն այնպիսի նախագահի կարիք ունեն, որ այդ խնդիրը հասկանա»:
Ելույթ ունենալով Աշխատանքի օրվա կապակցությամբ ՝ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել իր վարչակազմի ջանքերը տնտեսությունը բարելավելու ուղղությամբ ՝ պնդելով, որ օգոստոսին երկրում ստեղծվել է 1 միլիոն 400 հազար նոր աշխատատեղ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio