Քաղաքական փորձագետների պատասխանը Իրանի կողմից ուրանի պաշարները մեծացնելու մասին Պոմպեոյի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i125279-Քաղաքական_փորձագետների_պատասխանը_Իրանի_կողմից_ուրանի_պաշարները_մեծացնելու_մասին_Պոմպեոյի_հայտարարությանը
Արձագանքելով Իրանի՝ ուրանի պաշարների ավելացման մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը քաղաքական գործիչները և փորձագետները հայտարարել են. «Դա ՀԳՀԾ-ից դուրս գալու Վաշինգտոնի չմտածված և անխոհեմ որոշման արդյունքն է»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 08:33 Asia/Tehran
  • Քաղաքական փորձագետների պատասխանը  Իրանի կողմից ուրանի պաշարները մեծացնելու  մասին Պոմպեոյի հայտարարությանը

Արձագանքելով Իրանի՝ ուրանի պաշարների ավելացման մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը քաղաքական գործիչները և փորձագետները հայտարարել են. «Դա ՀԳՀԾ-ից դուրս գալու Վաշինգտոնի չմտածված և անխոհեմ որոշման արդյունքն է»:

Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ՝ ծաղրելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նա գրել է. «Եթե նպատակը ՀԳՀԾ-ով նախատեսված սահմանափակումներին Իրանի հավատարմությունն էր, ապա առաջընթացի միակ ճանապարհը պետք է լիներ այն, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս չգար համաձայնագրից»:

Վաշինգտոնում տեղակայված զենքի վերահսկողության ասոցիացիայի գործադիր տնօրեն Դարիլ Քիմբալը, պատասխանելով Պոմպեոյի հայտարարությանը, գրևել է. «Այս ամենը Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված քաղաքականության արդյունքն է»:

«Իրանը աստիճանաբար մեծացնում է  ուրանի հարստացման ծավալները, քանի որ Միացյալ Նահանգները չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները», - ասել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոդը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio