Քաղաքական փորձագետների պատասխանը Իրանի կողմից ուրանի պաշարները մեծացնելու մասին Պոմպեոյի հայտարարությանը
Արձագանքելով Իրանի՝ ուրանի պաշարների ավելացման մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը քաղաքական գործիչները և փորձագետները հայտարարել են. «Դա ՀԳՀԾ-ից դուրս գալու Վաշինգտոնի չմտածված և անխոհեմ որոշման արդյունքն է»:
Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ՝ ծաղրելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նա գրել է. «Եթե նպատակը ՀԳՀԾ-ով նախատեսված սահմանափակումներին Իրանի հավատարմությունն էր, ապա առաջընթացի միակ ճանապարհը պետք է լիներ այն, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս չգար համաձայնագրից»:
Վաշինգտոնում տեղակայված զենքի վերահսկողության ասոցիացիայի գործադիր տնօրեն Դարիլ Քիմբալը, պատասխանելով Պոմպեոյի հայտարարությանը, գրևել է. «Այս ամենը Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված քաղաքականության արդյունքն է»:
«Իրանը աստիճանաբար մեծացնում է ուրանի հարստացման ծավալները, քանի որ Միացյալ Նահանգները չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները», - ասել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոդը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian