Բայդեն. Թրամփը դավաճանել է ամերիկացիներին
ԱՄՆ նախագահակլան ընտըրությունների դեմոկրատ թեկնածուն արձագանքել է կորոնավիրուսի սպառնալիքը նվազագույնի հասցնելու մասին նախագահի հայտարարությանը:
«Թրամփը դավաճանել է ամերիկացիօներին՝ չկատարելով իր գործը», - ասել է Ջո Բայդենը ՝ պատասխանելով կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի սուտ հայտարարությանը:
Բայդենը հավելել է, որ Թրամփը կանխամտածված ու գիտակցաբար ստել է՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահացության թվերի մասին:
CNN-ը վերջերս հրապարակել էր լրագրող Բոբ Վուդվորդի հետ Թրամփի մարտի 19-ին կայացած հարցազրույցի աուդիո ձայնագրությունը, որում նա խոստովանել է, որ կորոնավիրուսի զոհերի թիվը կանխամտածված կերպով քիչ է ներկայացվել:
Ավելի ուշ Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսում խոստովանեց, որ չի ցանկանում հասարակության շրջանում վախ տարածել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian