Լոս Անջելեսում շարունակվում են ռասիզմի դեմ բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i125305-Լոս_Անջելեսում_շարունակվում_են_ռասիզմի_դեմ_բողոքի_ցույցերը
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, սևամորթ քաղաքացու սպանությունից հետո, բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորրորդ օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2020 05:35 Asia/Tehran

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, սևամորթ քաղաքացու սպանությունից հետո, բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորրորդ օրը:

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում չորրորդ  անընդմեջ  օրը բողոքի ցույցեր են տեղի ունենում ՝ ոստիկանի կողմից մի սևամորթ քաղաքացու սպանությունից հետո:

Ոստիկանները կրակել են ցուցարարների ուղղությամբ և ձերբակալել   «Անտիֆա» շարժման մի խումբ բողոքողների:

Օգոստոսի 31-ին, Լոս Անջելեսի շրջանի շերիֆը, մի քանի անգամ կրակելով, սպանել էր մի սևամորթ քաղաքացու, ինչից հետո քաղաքում ծայր առան բողոքի ցույցեր: 

2020-ի մայիսի 25-ից Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ոստիկանության ռասիստական ​​գործողությունների դեմ: