Լոս Անջելեսում շարունակվում են ռասիզմի դեմ բողոքի ցույցերը
Սեպտեմբեր 10, 2020 05:35 Asia/Tehran
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, սևամորթ քաղաքացու սպանությունից հետո, բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորրորդ օրը:
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում չորրորդ անընդմեջ օրը բողոքի ցույցեր են տեղի ունենում ՝ ոստիկանի կողմից մի սևամորթ քաղաքացու սպանությունից հետո:
Ոստիկանները կրակել են ցուցարարների ուղղությամբ և ձերբակալել «Անտիֆա» շարժման մի խումբ բողոքողների:
Օգոստոսի 31-ին, Լոս Անջելեսի շրջանի շերիֆը, մի քանի անգամ կրակելով, սպանել էր մի սևամորթ քաղաքացու, ինչից հետո քաղաքում ծայր առան բողոքի ցույցեր:
2020-ի մայիսի 25-ից Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:
Պիտակ