Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Վաշինգտոնը հսկայական գումար է հատկացրել միջուկային հրթիռներին
https://parstoday.ir/hy/news/world-i125326-Կորոնավիրուսի_պանդեմիայի_պայմաններում_Վաշինգտոնը_հսկայական_գումար_է_հատկացրել_միջուկային_հրթիռներին
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ օդուժը 13 միլիարդ 300 միլիոն դոլար է հատկացրել միջմայրցամաքային հրթիռների զարգացմանը, ինչին արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2020 14:01 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Վաշինգտոնը հսկայական գումար է հատկացրել միջուկային հրթիռներին

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ օդուժը 13 միլիարդ 300 միլիոն դոլար է հատկացրել միջմայրցամաքային հրթիռների զարգացմանը, ինչին արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի փոխանցմամբ՝ քննադատները կարծում են, որ  կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զարգացման համար ԱՄՆ օդուժի կողմից 13 միլիարդ 300 միլիոն դոլարի հատկացումն ապարդյուն և վտանգավոր քայլ է:

Քննադատների խոսքերով՝ այդ  ծախսերն ավելի շատ քաղաքական նպատակներ են հետապնդում, քան ռազմական:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարության պաշտպանության նախարար Ուիլյամ  Փերին նույնպես անդրադարձել է ԱՄՆ-ի առջև ծառացած տարբեր մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակին, ասելով. «ԱՄՆ-ի սահմանափակ պաշարները չպետք է ծախսվեն նոր միջուկային զենքերի վրա: Քանի որ երկիրը դրա կարիքը չունի, առավել ևս դա կնվազեցնի ԱՄՆ-ի անվտանգությունը»:

«Նոր միջուկային հրթիռների վրա Միլիարդավոր դոլարները ծախսելու փոխարեն, ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա հանկարծակի միջուկային պատերազմը կանխելու վրա». հավելել է նա:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio