Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Վաշինգտոնը հսկայական գումար է հատկացրել միջուկային հրթիռներին
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ օդուժը 13 միլիարդ 300 միլիոն դոլար է հատկացրել միջմայրցամաքային հրթիռների զարգացմանը, ինչին արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի փոխանցմամբ՝ քննադատները կարծում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զարգացման համար ԱՄՆ օդուժի կողմից 13 միլիարդ 300 միլիոն դոլարի հատկացումն ապարդյուն և վտանգավոր քայլ է:
Քննադատների խոսքերով՝ այդ ծախսերն ավելի շատ քաղաքական նպատակներ են հետապնդում, քան ռազմական:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարության պաշտպանության նախարար Ուիլյամ Փերին նույնպես անդրադարձել է ԱՄՆ-ի առջև ծառացած տարբեր մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակին, ասելով. «ԱՄՆ-ի սահմանափակ պաշարները չպետք է ծախսվեն նոր միջուկային զենքերի վրա: Քանի որ երկիրը դրա կարիքը չունի, առավել ևս դա կնվազեցնի ԱՄՆ-ի անվտանգությունը»:
«Նոր միջուկային հրթիռների վրա Միլիարդավոր դոլարները ծախսելու փոխարեն, ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա հանկարծակի միջուկային պատերազմը կանխելու վրա». հավելել է նա:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio