Չինաստան.«ԱՄՆ-ն խախտում է միջազգային կարգը»
https://parstoday.ir/hy/news/world-i125362-Չինաստան._ԱՄՆ_ն_խախտում_է_միջազգային_կարգը
Մոսկվայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի ընթացքում Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին համարել է միջազգային կարգի ամենամեծ խախտողը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 13:17 Asia/Tehran
  • Չինաստան.«ԱՄՆ-ն խախտում է միջազգային կարգը»

Մոսկվայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի ընթացքում Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին համարել է միջազգային կարգի ամենամեծ խախտողը:

Հինգշաբթի օրը Վանգ Յին ասել է. «ԱՄՆ-ն միակողմանի կերպով  դուրս է եկել միջազգային կազմակերպություններից ու պայմանագրերից և խախտել է միջազգային հանձնառությունները»:

Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է.«Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ի միակողմանիությանը»:

Վանգ Յին նշել է.«ՄԱԿ-ին անդամակցող երկրները համաձայնության են եկել, կազմակերպության  առանցքայնությամբ պահպանել միջազգային համակարգը ու դրա հետ մեկտեղ գլոբալ մասշտաբով պահպանել միջազգային կարգ ու կանոնը, սակայն ԱՄՆ-ն գործում է համաձայնության հակառակ»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը քաղաքական, տնտեսական ու անվտանգության բազմակողմ համագործակցություններ իրականացնելու համար ձևավորված միջպետական կազմակերպություն է: