Բարենցի ծովում վարժանքներ են անցկացվել ատոմային սուզանավերի մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i125369-Բարենցի_ծովում_վարժանքներ_են_անցկացվել_ատոմային_սուզանավերի_մասնակցությամբ
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն Է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 17:42 Asia/Tehran
  • Բարենցի ծովում վարժանքներ են անցկացվել ատոմային սուզանավերի մասնակցությամբ

Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն Է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նավատորմի մամուլի ծառայությունը:

«Սուզանավորդներին դիմադրություն Է ցույց տվել Հյուսիսային նավատորմի ընդջրյա ուժերի մեկ այլ միավորման բազմանպատակային հածանավային ատոմային սուզանավի անձնակազմը, որը նույնպես նշանակել Է հրթիռային ընդջրյա զենքի կիրառում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Սուզանավից հրաձգությունն անցկացվել Է ընդջրյա հրթիռով՝ առանց մարտական մասի:

Մամուլի ծառայությունը հիշեցրել Է, որ մի քանի օր առաջ Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի անձնակազմերը կատարելագործել են ընդջրյա թիրախի վրա տորպեդային հրաձգությունը մենամարտի տարբերակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio