Բարենցի ծովում վարժանքներ են անցկացվել ատոմային սուզանավերի մասնակցությամբ
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն Է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նավատորմի մամուլի ծառայությունը:
«Սուզանավորդներին դիմադրություն Է ցույց տվել Հյուսիսային նավատորմի ընդջրյա ուժերի մեկ այլ միավորման բազմանպատակային հածանավային ատոմային սուզանավի անձնակազմը, որը նույնպես նշանակել Է հրթիռային ընդջրյա զենքի կիրառում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Սուզանավից հրաձգությունն անցկացվել Է ընդջրյա հրթիռով՝ առանց մարտական մասի:
Մամուլի ծառայությունը հիշեցրել Է, որ մի քանի օր առաջ Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի անձնակազմերը կատարելագործել են ընդջրյա թիրախի վրա տորպեդային հրաձգությունը մենամարտի տարբերակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio