Մերի Թրամփ. Միացյալ Նահանգների նախագահի համար մարդկային կյանքը նշանակություն չունի
https://parstoday.ir/hy/news/world-i125382-Մերի_Թրամփ._Միացյալ_Նահանգների_նախագահի_համար_մարդկային_կյանքը_նշանակություն_չունի
2020-ի ընտրություններին ընդառաջ, Թրամփի զարմուհին հայտարարել է, որ Թրամփն ամեն ինչ անելու է իր շահերը պաշտպանելու համար, նույնիսկ եթե ուրիշների կյանքին վտանգ սպառնա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2020 07:51 Asia/Tehran
  • Մերի Թրամփ. Միացյալ Նահանգների նախագահի համար մարդկային կյանքը նշանակություն չունի

2020-ի ընտրություններին ընդառաջ, Թրամփի զարմուհին հայտարարել է, որ Թրամփն ամեն ինչ անելու է իր շահերը պաշտպանելու համար, նույնիսկ եթե ուրիշների կյանքին վտանգ սպառնա:

HSBC- ին տված բացառիկ հարցազրույցում, Մերի Թրամփն ամերիկացիներին կոչ է արելուշադիր քվեարկել, քանի որ իր քեռին ամեն ինչ կանի իր շահերը պաշտպանելու համար: Նա հավելել է, որ Թրամփի վերընտրվելը կվատթարացնի իրավիճակը:

Մերի Թրամփը, ով վերջերս իր գրքում մի շարք բացահայտումներ էր արել  ԱՄՆ նախագահի մասին, Թվիթերում գրել է, որ Թրամփի վարչակազմը լուրջ չի ընդունել կորոնավիրուսի ճգնաժամը, որի հետևանքով  180,000 ամերիկացիներ մահացել են և մինչ այժմ Թրամփին հրաժարականի մասին որևէ պահանջ չի ներկայացվել:

Նա հավելել է. «Եթե Թրամփը կարող է ինչ-որ կերպ օգուտ քաղել ձեր մահից, ապա նա կնպաստի դրան: Հակառակ դեպքում, նա անտեսելու է ձեր մահվան փաստը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio