Թրամփի վարչակազմը վտարել է 8800 առանց ուղեկցող ներգաղթյալ երեխաների
կորոնավիրուսի դեմ պայքարելու նոր կանոնների պատրվակով ԱՄՆ կառավարությունը Մեքսիկայի հետ իր սահմանից արտաքսել է շուրջ 8800 առանց ուղեկցող միգրանտ երեխաների:
Reuters- ի հաղորդման համաձայն, դատարանի փաստաթղթերի համաձայն, կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնակարգերի պատրվակով՝ մարտի 20-ից մինչ այժմ ԱՄՆ կառավարությունը արտաքսել է շուրջ 8800 առանց ուղեկցող ներգաղթյալ երեխաների:
Ավելի վաղ, Վաշինգտոնը հրաժարվել էր հայտնել արտաքսված երեխաների թիվը:
Մարտի 21-ին ԱՄՆ կառավարությունը կիրառեց սահմանային նոր օրենքներ: Նոր Կանոնների համաձայն, թրաֆիքինգից երեխաների պաշտպանությունը և ԱՄՆ ներգաղթի դատարանում ապաստան հայցելու հնարավորությունը բացառվում են:
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ն կոշտ դիրքորոշում է ցուցաբերել անօրինական ներգաղթյալների և նույիսկ օրինական ներգաղթյալների դեմ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio