Լավրով. Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն անպատասխան չեն մնա
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Մոսկվան նանպատասխան չի թողնի Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները:
«Մոսկվան չի անտեսի արևմտյան պատժամիջոցները՝ ելնելով միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքից», - «Ռոսիա 1» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես ուրբաթ օրը հայտարարել է, որ արևմտյան երկրները կեղծ տեղեկատվություն են տարածել Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման մասին ՝ որպես պատրվակ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար:
Արևմտյան երկրները, հատկապես Գերմանիան, Ռուսաստանին մեղադրում են ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն Նովիչուկ թունավոր գազով թունավորելու մեջ: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian