Ռուս սենատոր. ԱՄՆ-ն Ռուսաստանի սինդրոմ ունի
https://parstoday.ir/hy/news/world-i125432-Ռուս_սենատոր._ԱՄՆ_ն_Ռուսաստանի_սինդրոմ_ունի
Արձագանքելով ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքներին՝ Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնյան ասաց. «ԱՄՆ-ն Ռուսաստանի սինդրոմ ունի»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2020 14:30 Asia/Tehran
  • Ռուս սենատոր. ԱՄՆ-ն  Ռուսաստանի սինդրոմ ունի

Արձագանքելով ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքներին՝ Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնյան ասաց. «ԱՄՆ-ն Ռուսաստանի սինդրոմ ունի»

Ռուսաստանի Դաշնության Խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ավագ անդամ Ալեքսեյ Պուշկովը հավելեց, որ ԱՄՆ ներքին ճգնաժամի պատճառը այդ երկրի և քաղաքական ուժերի միջև լարվածության աճն է. և Ռուսաստանը սրա հետ կապ չունի:

Պուշկովը հավելեց, որ 1990-ականների իրադարձություններից հետո Ռուսաստանի վերածնունդը և ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական մրցակցի վերածվելը և համաշխարհային իրադարձություններում նրա աճող դերը լուրջ անհանգստություն և հոգեբանական արձագանք են առաջացրել Վաշինգտոնում:

ԱՄՆ նախագահական ընտրությունների մոտ լինելու պատճառով այս մեղադրանքներն այժմ ավելի ու ավելի են թեժացել:

Մոսկվան մերժել է այս մեղադրանքները: