Ամերիկացի ոստիկանը, սեփական երեխաների աչքերի առջև ծեծել է սևամորթ տղամարդուն
Սոցցանցերում տարածված տեսանյութը, որտեղ ամերիկացի ոստիկանը, սեփական երեխաների աչքերի առջև ծեծել է սևամորթ տղամարդուն, բողոքի նոր ալիք է բարձրացրել երկրում:
Սևամորթ Ռոդրիգո Ուոքերի փաստաբանը հայտարարել է, որ դեպքի օրը, իր հաճախորդն ընտանիքի հետ, իրենց կողմից վարձված մեքենայով գտնվել են Ջորջիայի Քլեյթոն շրջանում:
Երբ ոստիկանությունը Ուոլքերին խնդրել է ներկայանալ, նա ասել է, որ փաստաթուղթ չունի, քանի որ ինքը մեքենա չի վարում և վարորդական իրավունքի կարիք չունի:
Պատասխանը չի գոհացրել ոստիկաններին և նրանք Ուոքերին մեքենայից դուրս են բերել, ծեծել և տարել բանտ:
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ոստիկանը ծեծում Ուքերին, իսկ մյուսում՝ թե ինչպես են նրա երեխաները մեքենայի մեջ լաց լինում և կանչում իրենց հորը:
Հաղորդվում է, որ Ռոդրիգո Ուոքերի վարձած մեքենան ոստիկանները կանգնեցրել են կոտրված լույսի պատճառով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian