Բայդենը խոստովանել է Իրանի նկատմամբ Թրամփի մոտեցման ձախողումը
https://parstoday.ir/hy/news/world-i125455-Բայդենը_խոստովանել_է_Իրանի_նկատմամբ_Թրամփի_մոտեցման_ձախողումը
CNN- ում հրապարակված ԱՄՆ առաջիկա ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմոկրատ ​​մրցակից Ջո Բայդենը իր հրապարակախոսականում քննադատելով Թրամփի վարչակազմի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, ներկայացրել է իր քաղաքականությունը Իրանի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2020 13:21 Asia/Tehran
  • Բայդենը խոստովանել է Իրանի նկատմամբ Թրամփի մոտեցման ձախողումը

CNN- ում հրապարակված ԱՄՆ առաջիկա ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմոկրատ ​​մրցակից Ջո Բայդենը իր հրապարակախոսականում քննադատելով Թրամփի վարչակազմի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, ներկայացրել է իր քաղաքականությունը Իրանի վերաբերյալ:

Բայդենը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով Դոնալդ Թրամփը սխալ է թույլ տվել և Միացյալ Նահանգների ազգային շահերի դեմ է գործել էլ ավելի մեկուսացնելով ԱՄՆ-ին, այնպես որ Վաշինգտոնի վերջին երկու փորձը ընդդեմ Իրանի`զենքի էմբարգոն երկարաձգելու և միջազգային պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ ևս արժանացել է նրա արևմտյան դաշնակիցների քննադատությանը:

Բայդենը քննադատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատար Գեներալ Սոլեյմանիի սպանությունը Թրամփի կառավարության կողմից:Նրա ասելով այս որոշումը Իրանին դրդեց հարձակվել ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա, որի հետևանքով վիրավորվեցին ավելի քան 100 ամերիկացի զինվորականներ:  Բայդենի խոստովանությունը ցույց է տալիս, որ չնայած Թրամփի ու Պոմպեոյի կեղծ պնդումներին այն մասին, որ այդ հանցավոր և ապօրինի գործողությունը խիստ  թուլացրել  է Իրանին տարածաշրջանում, փաստորեն ԻՀՊԿ օդուժի հարձակումը Այն Ալ Ասադ ռազմաբազայի վրա ցույց տվեց, որ Իրանը ոչ միայն չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից, այլև սա միակ երկիրն է, որ համարձակվում է  ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակվել:

Պետք է ասել,որ վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ բոլոր նախագահները ՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, թշնամական մոտեցում են ցուցաբերել և պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Նրանցից ոմանք, ինչպես Ռեյգանի վարչակազմը, Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ավարտին զինված առճակատման մեջ մտան Իրանի հետ: Իսկ Օբամայի վարչակազմը, չնայած միջուկային գործարքին մասնակցելուն, որոշ դեպքերում կիրառել է կամ շարունակել է կիրառել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Այժմ Բայդենը պնդում է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո կվերադառնա ՀԳՀԾ: Նա ասաց, որ Վաշինգտոնը կաշխատի իր դաշնակիցների հետ ՝ խստացնելով և երկարացնելով միջուկային պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, իր կառավարությունը կզբաղվի  Միացյալ Նահանգներին հուզող այլ այդ թվում ՝ բանտարկյալների և մարդու իրավունքների խնդիրներերով: Բայդենը ոչ միայն ցանկանում է ընդլայնել սահմանափակումները Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ, այլ նաև մտադիր է Թեհրանին պարտադրել այլ խնդիրներ, ինչպիսիք են հրթիռային կարողությունը, տարածաշրջանային քաղաքականությունը և մարդու իրավունքների հարցերը: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին և  հրթիռային, տարածաշրջանային և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ չի ենթարկվի Վաշինգտոնի պահանջներին: