Թրամփի անտարբերությունը երկրի արևմտյան շրջաններում մոլեգնող հրդեհների նկատմամբ
Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի քաղաքապետը խստորեն քննադատել է նախագահի անտարբերությունը արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների նկատմամբ:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարկետին խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Կալիֆոռնիայի վերջին հրդեհներին, ասելով. «Թրամփը գլուխը թաղել է ձյան մեջ»:
Լոս Անջելեսի քաղաքապետը հավելել է. «Ինչ-որ մեկը, ով պնդում է, որ ԱՄՆ-ը և աշխարհը չեն առերեսվում կլիմայի փոփոխության նման ճգնաժամի հետ, ծածկել է գլուխը ձյան մեջ, որպեսզի չտեսնի փաստերը»:
«Աննախադեպ հրդեհների ճգնաժամը, որոնք հրշեջները չեն կարողանում մարել, պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ և գլոբալ տաքացմամբվ, և սա փաստ է, որը Թրամփի վարչակազմը հրաժարվում է ընդունել», - ասել է Գարկետին:
ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում հրդեհները շարունակվում են, ազդելով տասնյակ միլիոնավոր ամերիկացիների կյանքի վրա:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio