ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունները ամենաշատն են տուժել կորոնավիրուսից
ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնություններն ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակից:
2020-ի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների 78 տոկոսը գրանցվել է մինչև 21 տարեկան էթնիկ փոքրամասնությունների շրջանում:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացած 121 դեպքերի 45 տոկոսը բնիկ ամերիկացիներ են, 29 տոկոսը՝ սևամորթներ, իսկ 4 տոկոսը հնդկական ծագումով ամերիկացիներ և Ալյասկայի բնիկներն են:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է մոտ ավելի քան 6 միլիոն 788 հազար 471-ի, որից 200 հազար 197-ը մահացել է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio