Լավրով. «ԱՄՆ-ի հակաիրանական ջանքերն ապարդյուն են անցնելու»
Սեպտեմբեր 18, 2020 12:55 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարարը քննադատելով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը, հայտարարել է, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները անօգուտ են:
Սերգեյ Լավրովը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, խստորեն քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունները: Նա ասել է.«Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը փորձում է օգտագործել Իրանը թուլացնելու համար, երբեք չեն արդյունավորվելու»:
Լավրովը հավելել է, որ ապարդյուն են անցնելու նաև արևմտյան Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի խնդիրները հակաիրանական ուղղությամբ տանելու Վաշինգտոնիջանքերը:
2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները:
Պիտակ