Լոս Անջելեսի հրշեջներին հաջողվել է վերահսկել տարածքի հրդեհների միայն 3 տոկոսը
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի անտառային տարածքներում բռնկված հրդեհները ծածկել են 240 քառակուսի կիլոմետր տարածություն, մինչև ուրբաթ օրը հրշեջներին հաջողվել է վերահսկել տարածքի հրդեհների միայն 3 տոկոսը:
Ըստ հաղորդման՝ Միացյալ Նահանգների արևմտյան շրջաններում տարածված անտառային հրդեհները սկսվել են երեք շաբաթ առաջ և մինչ այժմ խլել են ավելի քան 30 մարդու կյանք ու աղտոտել տարածքի օդը: Չնայած մինչ այժմ Լոս Անջելեսում հրդեհի մարման աշխատանքին միացել են շուրջ 1000 հրշեջներ և մի քանի ուղղաթիռներ, սակայն Fire Bob Cat հրդեհները շարունակում են տարածվել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio