«Կովկաս -2020» զորավարժություններին մասնակցում է օտարերկրյա շուրջ 1000 զինծառայող
«Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցող երկրների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Աստրախանի տարածաշրջանի Կապուստին Յարի մարզադաշտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ՊՆ տեղեկատվական վարչությանը:
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում էին զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից: Ընդհանուր առմամբ, այդ երկրներից մինչև 1000 զինծառայողներ կներգրավվեն զորավարժություններում:
«Հարավային ռազմական շրջանի կազմավորումների ստորաբաժանումների և զորամասերի անձնակազմը ներգրավված էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անունից», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Կովկաս -2020» զորավարժությունները կանցկացվի սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ Հարավային ռազմական օկրուգի տարածքում:
Հայտնի է նաև, որ զորավարժություններին ներգրավվելու են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ, մինչև 200 հրետանային համակարգ և բազմաթիվ արձակող հրթիռային համակարգեր:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio