«Կովկաս -2020» զորավարժություններին մասնակցում է օտարերկրյա շուրջ 1000 զինծառայող
https://parstoday.ir/hy/news/world-i125713-Կովկաս_2020_զորավարժություններին_մասնակցում_է_օտարերկրյա_շուրջ_1000_զինծառայող
«Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցող երկրների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Աստրախանի տարածաշրջանի Կապուստին Յարի մարզադաշտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ՊՆ տեղեկատվական վարչությանը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 20, 2020 16:00 Asia/Tehran
  • «Կովկաս -2020» զորավարժություններին մասնակցում է օտարերկրյա շուրջ 1000 զինծառայող

«Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցող երկրների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Աստրախանի տարածաշրջանի Կապուստին Յարի մարզադաշտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ՊՆ տեղեկատվական վարչությանը:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում էին զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից: Ընդհանուր առմամբ, այդ երկրներից մինչև 1000 զինծառայողներ կներգրավվեն զորավարժություններում:

«Հարավային ռազմական շրջանի կազմավորումների ստորաբաժանումների և զորամասերի անձնակազմը ներգրավված էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անունից», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Կովկաս -2020» զորավարժությունները կանցկացվի սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ Հարավային ռազմական օկրուգի տարածքում:

Հայտնի է նաև, որ զորավարժություններին ներգրավվելու են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ, մինչև 200 հրետանային համակարգ և բազմաթիվ արձակող հրթիռային համակարգեր:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio