Այսօր Խաղաղության միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i125725-Այսօր_Խաղաղության_միջազգային_օրն_է
Ամեն տարի սեպտեմբերի 21-ին միջազգային հանրությունը նշում է Խաղաղության միջազգային օրը (International Day of Peace):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 06:20 Asia/Tehran
  • Այսօր Խաղաղության միջազգային օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին միջազգային հանրությունը նշում է Խաղաղության միջազգային օրը (International Day of Peace):

Այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է որպես բոլոր երկրների եւ ազգերի շրջանում խաղաղության իդեալների ամրապնդման օր ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում:

ՄԱԿ-ը բոլոր երկրներին եւ ժողովուրդներին առաջարկում է այդ oրը դադարեցնել ռազմական գործողությունները եւ այն նշել խաղաղության խնդիրներին նվիրված կրթական ու տեղեկատվական հասարակական միջոցառումներ անցկացնելով: Խաղաղության օրվա տոնակատարությունը ՄԱԿ-ի կողմից նաեւ դիտվում է որպես խաղաղության հաստատմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու միջոց, որպեսզի առանձին մարդիկ, խմբերը եւ համայնքներն ամբողջ աշխարհում իմաստավորեն խաղաղության խնդիրը եւ դրան հասնելու համար փորձի ու տեղեկատվության փոխանակման կարեւորությունը:      

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio