Ռուսաստանում Իրանի մասնակցությամբ մեկնարկել են «Կովկաս 2020» զորավարժությունները
Ռուսաստանի հյուրընկալությամբ մեկնարկել են «Կովկաս 2020» զորավարժությունները, որոնց մասնակցում են Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Բելառուսի, Մյանմայի 13 հազար զինծառայողներ: Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի հարավային հրաձգային փորձադաշտերում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է .«Կովկաս-2020 համատեղ զորավարժություններն անցկացվում են Ռուսաստանի հարավային երկրների, այդ թվում ՝ Կասպից ծովի և Սև ծովի մերձափնյա երկրների միջև փոխվստահության ու համագործակցության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ անվտանգության և կայունության ապահովման նպատակով»:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս զորավարժությունների ժամանակ վարժանքներ են տեղի ունենում Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված երկրների կոալիցիայի ռազմական ուժի կիրառման հետ կապված: Օգտագործվում են պաշտպանական ու մարտական նորագույն սարքավորումներ և հակահրթիռային համակարգեր, հրթիռներ, կործանիչներ, ուղղաթիռներ և այլ արդի զենքեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ծովային զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովում ու Սև ծովում, իսկ Իրանից նավերը Կասպից ծովում կհամագործակցեն Ռուսաստանի հետ:
«Կովկաս 2020» զորավարժությունները երկու փուլում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio