Կենտակիի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է նահանգային օրենսդիր մարմնի անդամներից մեկը
Կենտուկիի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել են 24 ցուցարարներ, այդ թվում՝ նահանգային օրենսդիր մարմնի անդամնրից մեկը:
Վերջին օրերին Լյուսիվիսլ քաղաքում տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնց ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են պլաստիկ փամփուշտներ, արցունքաբեր գազ և այլ միջոցներ:
Քենթուքի նահանգի Լյուիսվիլ քաղաքում բողոքի ցույցերը թեժացան այն բանից հետո, երբ նահանգի գլխավոր դատախազը հայտարարեց, որ ամերիկացի սեւամորթ Բրեոնա Թեյլորի սպանության մեջ ներգրավված երկու ոստիկանները չեն պատժվի:
26-ամյա Թեյլորը սպանվել էր 2020 թ.-ի մարտի 13-ին ՝ իր բնակարանի վրա ոստիկանների հարձակման արդյունքում:
Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ճնշել Լյուսիվիլում անցկացվող հակառասիստական բողոքի ցույցերը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio