ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն Իրանի միջուկային օբյեկտների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i126214-ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցն_Իրանի_միջուկային_օբյեկտների_մասին
ՄԱԳԱՏԷ-ի գլխվար տնօրենն ասել է. «2019թ. ի վեր, ՄԱԳԱՏԷ-ն ավելի քան 400 ստուգում է անցկացրել Իրանի միջուկային օբյեկտներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 09:55 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն Իրանի միջուկային օբյեկտների մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխվար տնօրենն ասել է. «2019թ. ի վեր, ՄԱԳԱՏԷ-ն ավելի քան 400 ստուգում է անցկացրել Իրանի միջուկային օբյեկտներում»:

Չորեքշաբթի օրը, գերմանական «Շպիգել» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից հետո Իրանի միջուկային գործունեութունը նվազել է, սակայն երբեք չի դադարել: Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ստորագրած երկրի համար դա անբնական երևույթ չէ»:

ՀԳՀԾ-ի շարունակման մասին արծարծված հարցին Գրոսսին պատասխանել է.«ՀԳՀԾ-ին հավարարիմ մնացած երկրների համար այս համաձայնությունը կենսունակ է ու կշարունակվի»:

Գրոսսին ասել է. «Այս համաձայնության մեջ կան նաև տարաձայնություններ: Արևմտյան երեք երկրները հայտարարում են, որ Իրանը խախտում է համաձայնությունը, իսկ Թեհրանը դժգոհում է մյուս կողմի վերաբերմունքից»:

2018թ. մայիս ամսին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, իսկ համաձայնության մեջ մնացած մյուս երկրները չփոխարինեցին ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքով Իրանի կրած վնասները: 

Արձագանքելով այս իրավիճակին, 2019թ. մայիս ամսին, հենվելով ՀԳՀԾ-ի երկու կետերի վրա, սկսել է ՀԳՀԾ-ով իր ստանձնած պարտավորությունների նվազեցման գործընթացը: