Եգիպտոսում ցուցադրության են դրվել 2500-ամյա դագաղներ
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարի ներկայությամբ ցուցադրության են դրել 59 հայտնաբերված հնագույն դագաղներ:
Խալեդ ալ-Անանին այդ միջոցառման ժամանակ ասել է, որ դրանք հայտնաբերվել են Սաքքարայի հնագույն շրջանում և պատկանում են Հին Եգիպտոսի հոգևորականներին ու աշխատավորներին:
Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին նույնպես հայտարարել է, որ 59 հնագույն դագաղները թաղվել են եղել ջրհորների ներսում:
Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դագաղները ամբողջովին փակ էին և չեն բացվել ջրհորի մեջ թաղվելուց ի վեր:
Այդ դագաղների և դրանց մումիֆիկացված դիակների ուսումնասիրությունը գիտնականներին լավ տեղեկություններ է տրամադրում հնագույն ժամանակներում մարդկանց կյանքի մասին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio