Քամալա Հարիսը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված`Թրամփի կառավարության քայլերը
Ամերիկացի սենատոր և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուի օգնական Քամալա Հարիսը, քննադատել է նախագահ Դոնալդ ԹրամփինՀԳՀԾ-ից դուրս գալու համար :
Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Մայք Փենսի հետ նախընտրական բանավեճի ընթացքում, Քամալա Հարիսն ասել է.«Թրամփի միակողմանի քայլերի պատճառով, ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից»:
Քննադատելով ԱՄն-ի բանակի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամերիկացի սենատորն ասել է.«Այդ սպանությանն Իրանի արձագանքի հետևանքով, ամերիկացի զինծառայողները ստացան գլխուղեղային վնասվածքներ, մինչդեռ Թրամփը հերքեց այդ փաստը»:
ԱՄՆ-ում ռասայական խտրականության ու սևամորթների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքի մասին խոսելիս, Հարիսն անդրադարձել է սպիտակամորթ ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությանը, ասելով.«ԱՄՆ-ի ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ բողոքելու անարդարության դեմ»:
Քամալա Հարիսը շեշտել է.«Թրամփը կանգնեց 70 մլն. ամերիկացիների դեմ ու պատրաստ չեղավ դատապարտել սպիտակամորթներին սևամորթներից բարձր դասողներին»:
Մյուս կողմից Մայք Փենսն արդարացնում է գեներալ Սոլեյմանիի սպանությունն ասելով. «Նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունն Իրանին վճարել է 1.8 մլրդ. դոլար»:
Հակառասիստական ցույցերի մասին նույպես Մայք Փենսն ասել է. «Ես վստահում եմ ԱՄՆ-ի դատական համակարգին»:
Մայք Փենսի ասելով. «Ջորջ Ֆլոյդի հարցով արդարությունը պետք է հաստատվի, սակայն այս միջադեպը չպետք է պատրվակ ծառայի ապստամբության ու թալանի համար»:
Պատասխանելով այն հարցին, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե չի պարտավորվում իշխանությունը փոխանցել, Թրամփի առաջին տեղակալը կրկին բարձրացրել է փոստային քվեարկության ժամանակ ընտրակեղծիքների հավանականության հարցը, հավելելով. «Այնուամենայնիվ վստահ եմ, որ Թրամփը հաղթելու է ընտրություններում»:
Թրամփի ու Բայդենի հաջորդ բանավեճը կայանալու է հոկտեմբերի 15-ին:
Նախնական գնահատականների համաձայն, Քամալա Հարիսը բանավեճի ընթացքում առավել հաջող է ներկայացել, քան Փենսը: