Լոս Անջելեսի հզոր հայությունը. Երթ եւ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջեւ
https://parstoday.ir/hy/news/world-i126727-Լոս_Անջելեսի_հզոր_հայությունը._Երթ_եւ_բողոքի_ցույց_Թուրքիայի_հյուպատոսության_առջեւ
ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 12:59 Asia/Tehran

ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:

Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո,- գրում է abc7 հեռուստաալիքը:

Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:

Ցուցարարները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկում՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», փոխանցում է ktla հեռուստաալիքը:

«Համախմբվելով այսօր որպես համայնք՝ համերաշխությամբ, մենք հույս ունենք ցույց տալ միջազգային համայնքի գործելու կարիքը, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու և այդ երկրների հանդեպ անհապաղ պատժամիջոցներ կիրառել կարիքը»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկին:

 

news.am