Հայաստան. Թուրքիան Կովկասում լարվածության աղբյուրն է
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու մեջ:
«Թուրքիան Հարավային Կովկասում լարվածության աղբյուրն է », - France 24 հեռուստաընկերությանը տված հացրազուցյում, ասել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Թոլմաջյանը:
Թոլմաջյանը հավելել է. «Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, ինչի համար Բաքվի պաշտոնյաները երախտագիտություն են հայտնում Անկարային»:
Ավելի վաղ, France 24-ին տված հարցազրույցում, Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը Հարավային Կովկասում լարվածության աղբյուրն է:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօլուն Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ, հայտարարելով, որ այդ երկիրը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մերձակա շրջանների խաղաղ բնակիչներին: